• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայազգի կարմիրբանակայինի աճյունը հողին հանձնվեց Մինսկի «Մասյուկովշչինա» հուշահամալիրում

26 ապրիլի, 2024

2024թ. ապրիլի 25-ին Մինսկի Ֆրունզենսկի վարչական շրջանում գտնվող «Մասյուկովշչինա» հուշահամալիրում զինվորական պատվով հանդիսավոր պայմաններում վերահուղարկավորվեցին խորհրդային Կարմիր բանակի 260 զինվորների աճյունները, որոնք հայտնաբերվել էին Բելառուսի Հանրապետության զինված ուժերի 52-րդ առանձնացված մասնագիտացված գումարտակի ստորաբաժանման ուժերով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նախկինում չհաշվառված ենթադրյալ եղբայրական գերեզմանի տարածքում, որտեղ 1941թ. հուլիսից մինչև 1944թ. հունիս տեղակայված է եղել հիտլերյան Գերմանիայի ժամանակաշրջանի «Շտալագ 352» նացիստական համակենտրոնացման ճամբարը (նախատեսված խորհրդային ռազմագերիների համար)։ Հաջողվել է նույնականացնել 8 զինվորի աճյունները։

Նրանց թվում էր նաև հայազգի մարտիկ Աղվան Հովհաննեսի Սիմոնյանը՝ ծնված 1918թ. ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանում (ներկայիս ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջան):

Ուղղափառ հոգևորականների կողմից մատուցվեց հոգեհանգստյան կարգ։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, ինչպես նաև ՀՀ և ՌԴ դեսպանությունների դիվանագետները։ Ներկա էին նաև Մինսկի Ֆրունզենսկի վարչական շրջանի ղեկավարությունը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատավորական կոլեկտիվներ, բազմաթիվ սրտացավ բնակիչներ, տեղական լրատվամիջոցների թղթակիցներ։

Իր ելությում դեսպան Խումարյանը, նախևառաջ, երախտագիտություն հայտնեց բելառուս ժողովրդին՝ Հայրենական մեծ պատերազմի բոլոր զոհերի, ինչպես նաև հիտլերյան զավթիչներից Բելառուսի ազատագրմանը մասնակցած մարտիկների հիշատակն անմար պահելու համար՝ հավելելով, որ վերջինների շարքում քիչ չեն նաև հայազգի մարտիկները, որոնցից շատերն ընդմիշտ հանգչում են բելառուսական հողում։ Նրանց ընդհանուր թիվն, ըստ որոշ հաշվարկների, հասնում է տասը հազարի՝ թեև մինչ օրս նրանցից միայն 3345-ի ինքնությունն է հաջողվել պարզել։ Բելառուսական պետության և ժողովրդի հոգատար վերաբերմունքի հերթական դրսևորումն է հանդիսանում նաև վերոնշյալ հայ մարտիկին քրիստոնեական ծեսով և զինվորական պատվով հողին հանձնելու նպատակով կազմակերպված տվյալ արարողությունը։

Այնուհետև համառոտ անդրադարձ կարտարվեց նաև Բելառուսի ազատագրման համար մղված մարտերում հայ ժողովրդի ներկայացուցիչների, այդ թվում՝ մասնավորապես, լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի հսկայական ավանդին։

Դեսպանը հիշեցրեց, որ մեկ օր առաջ լրացել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, և աշխարհի բոլոր հայերը հարգանքի տուրք են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Այս կապակցությամբ Դեսպանը հավելեց, որ միգուցե հավաքվածներից շատերի համար բացահայտում կհանդիսանա, սակայն Հայոց ցեղասպանության՝ ժամանակին միջազգային հանրության կողմից պատշաճ դատապարտված չլինելու հանգամանքը «ոգեշնչեց» Ադոլֆ Հիտլերին, որը Լեհաստանի վրա հարձակումից առաջ իր ելույթում ցինիկաբար հայտարարել էր, թե ով է այդժամ հիշում հայերի ցեղասպանության մասին։ Մինչդեռ հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը թերևս կարող էր զսպել ու ետ պահել հիտլերյան զավթիչներին մարդկության դեմ ոճրագործությունների իրականացումից։    

Բարձր գնահատելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի ու հանուն ազատության «դարչնագույն ժանտախտի» դեմ մաքառած հերոսների և մարտիկների հիշատակի սրբորեն պահպանումը հայ և բելառուս ժողովուրդների կողմից՝ դեսպանը մաղթեց երկու ժողովուրդների ապագայում նման արհավիրքների կրկնության բացառում, խաղաղ երկինք և բարգավաճում։

Ներկաներին խոսքով դիմեցին նաև ՌԴ դեսպանության, Ֆրունզենսկի վարչական շրջանի վարչակազմի ղեկավարության, ԲՀ պաշտպանության նախարարության, ԲՀ գլխավոր դատախազության և Բելառուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: